National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
01.09.2022
Ավարտվել են «Ամառային դպրոց» ծրագրի դասընթացները
1 / 15

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում սեպտեմբերի 1-ին ավարտվել է «Ամառային դպրոց» ծրագիրը: Հանդիսավոր միջոցառումը տեղի է ունեցել ԱԺ նիստերի դահլիճում: «Մեր նոր նստաշրջանի մեկնարկին դեռ մի քանի օր կա, ես շատ ուրախ եմ, որ դրան ընդառաջ այստեղ հյուրընկալում ենք ձեզ»,-շնորհավորելով աշակերտներին Գիտելիքի եւ դպրության օրվա կապակցությամբ՝ նշել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Նա հավաստագրեր եւ խորհրդանշական նվերներ է հանձնել ծրագրի մասնակից ավագ դպրոցի աշակերտներին՝ մաղթելով նոր ուսումնական տարում բազում հաջողություններ:

Խոսելով դպրոցական տարիներին ստացած գիտելիքների մասին՝ Ալեն Սիմոնյանն աշակերտներին հորդորել է հնարավորինս լուրջ վերաբերել դրանց, քանի որ դրանք ամբողջ կյանքի համար են: Նա խոսել է գիտելիք, ազատություն, ժողովրդավարություն բանաձեւի նշանակությունից, որն էլ ձեւավորում է իր իրավունքներին քաջատեղյակ եւ պարտավորությունները պատվով կրող քաղաքացի: «Այս դպրոցը համարեք  գիտելիքների եւ տեղեկատվության ստացման սկզբնակետ եւ հռչակեք ձեզ համար, որ մարդը գերագույն արժեք է»,- եզրափակել է ՀՀ ԱԺ նախագահը:

«Ամառային դպրոց» ծրագիրն իրականացվում է ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի աջակցությամբ, որը ֆինանսավորվում է Շվեդիայի կառավարության կողմից: «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագիրը համակարգող պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Շվեդիայի կառավարությանը, ՄԱԿ ԶԳ-ին, Ազգային ժողովի նախագահի գրասենյակին եւ աշխատակազմին նախաձեռնությանն աջակցելու համար: Նա կարեւորել է գիտելիքի ուժը, շնորհավորել ծրագրի մասնակիցներին Գիտելիքի եւ դպրության օրվա կապակցությամբ` մաղթելով հաջողություններ փոքր ու մեծ նախաձեռնություններում:

Հայաստանում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը, դիմելով աշակերտներին, նշել է, որ նրանք ժողովրդավարության այս տանը՝ ՀՀ Ազգային ժողովի  դահլիճում, գիտակցեն ժողովրդավարական գործընթացներին մասնակցելու կարեւորությունը: Նա շնորհակալություն է հայտնել համագործակցության համար:

«Մեզ համար շատ կարեւոր է ունենալ իրազեկ, լայնախոհ եւ ակտիվ քաղաքացիների նոր հզոր սերունդ, որը պատրաստ է պատասխանատվություն ստանձնել ապագայի համար: Հուսով ենք, որ դուք այժմ ավելի մեծ վստահություն ունեք ապագայի հանդեպ»,- ասել է ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին:

Մասնակիցները շնորհակալություն են հայտնել բովանդակալից, գերհագեցած ծրագրով դասընթացի համար:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am